Բացել լրահոսը Փակել լրահոսը
շչակ
A A
Պաշտոնական

Նոյեմբերյանում անցկացվելու է «Օդային տագնապ» ազդանշան

Իրազեկում. Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում,  Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:  

Խնդրում ենք չանհանգստանալ։

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն