Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանում էր (տեսանյութ)

<<Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը>> խորագրով
միջազգային միջխորհրդարանական համաժողովին մասնակցելու նպատակով Տաջիկստան
է մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը:

Ալեն Սիմոնյանը մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ
հանդիպմանը, շփումներ ունեցել տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարների
հետ:

ՀՀ ԱԺ նախագահը ելույթ է ունեցել <<Տաջիկստանի Հանրապետության
Սահմանադրության 30-ամյակը>> խորագրով միջազգային միջխորհրդարանական
համաժողովում, հստակ շեշտադրումներով կարեւորել Սահմանադրության դերը
երկրների կայացման ճանապարհին: