Բացել լրահոսը Փակել լրահոսը
0Y0A3529 copy
A A
Պաշտոնական

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանում է (տեսանյութ)

«Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյակը» խորագրով միջազգային միջխորհրդարանական համաժողովին մասնակցելու նպատակով Տաջիկստան է մեկնել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը:

Պատվիրակությունների ղեկավարների կազմում Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 10-ին մասնակցել է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպմանը, որին հաջորդել է Տաջիկստանի Օլի Ազգային խորհրդի նախագահ Ռուստամի Էմոմալիի անունից տրված պաշտոնական ընթրիքը, որտեղ Հայաստանի ԱԺ նախագահը շփումներ է ունեցել մասնակից տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարների հետ: