Բացել լրահոսը Փակել լրահոսը
7-4
A A
Պաշտոնական

Վերականգնվում են իշխան Չեսար Օրբելյանի պալատից հայտնաբերված գտածոները

 

Հողի հաստ շերտի տակից մեզ հասած  հնագիտական առարկաները նոր շունչ են ստանում։

 

13-14 դդ․ թվագրվող այս սափորը և բազում հնագիտական առարկաներ հայտնաբերվել են 2024 թ․ Վայոց ձորի մարզի Հորս գյուղի իշխան Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու պեղումների արդյունքում։

 

Ավետիս Գրիգորյան/պ․գ․թ արշավախմբի ղեկավար/

Իշխան Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու պեղումներով հայտնաբերվել  13-15-րդ դդ թվագրվող խեցեղեն, մետաղյա իրեր։ Հավաքածուում կան ամբողջական և բեկորային կարմրափայլ, դրոշմազարդ, տարատեսակ զարդանախշ հասարակ անոթներ, միագույն և բազմագույն ջնարակած անոթների բեկորներ, հախճապակու բեկորներ, կավե, ջնարակապատ և քարե ձիթաճրագներ։

 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում մասնագետները առանձնացնում, մաքրում ամրակայում ու վերականգնում են հայտնաբերված խեցեղենը։

Աստղիկ Սիմոնյան վերականգնող մասնագետ

Այժմ փորձում եմ ամբողջացնել 13-14 դդ թվագրվող այս կճուճը, որոշ բացակա հատվածներ ևս լրացնելու եմ և  այն պատրաստ է։

  

Խեցեղենի մի մասը արդեն մաքրվել,  վերականգվել է, մյուսները սպասում են իրենց հերթին, որից հետո մաքրվելու են պեղումներից հայտնաբերված մետաղյա առարկաները։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների
և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»
ՊՈԱԿ