Բացել լրահոսը Փակել լրահոսը
Tatoyan
A A
Պաշտոնական

Ֆրանսիայի օրենսդիրների հետ քննարկվել են հայերի իրավունքների ադրբեջանական խախտումներն ու պաշտպանության մեխանիզմները

Թաթոյան հիմնադրամից հայտնում են․

Փարիզում Ֆրանսիայի օրենսդիրների հետ քննարկվել են հայերի իրավունքների
ադրբեջանական խախտումներն ու պաշտպանության մեխանիզմները:
Արման Թաթոյանը, Արտակ Բեգլարյանն ու Գառնիկ Քերքոնեանը հոկտեմբերի 8-ին
Փարիզում հանդիպումներ են ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ
պատգամավորների և Սենատի անդամների հետ՝ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի
աջակցությամբ և ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանի ուղեկցությամբ:

Հանդիպումներ են տեղի ունեցել Ազգային ժողովի պատգամավոր Իզաբել Սանտյագոի,
Սենատի հայ-ֆրանսիական բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի,
սենատոր Վալերի Բուայեի և այլ օրենսդիրների հետ:

Հանդիպումներին ներկայացվել են ադրբեջանական հանցանքների ապացույցները
Արցախում և Հայաստանում, մասնավորապես, քննարկելով`

1. Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների և պատանդների ազատ
արձակման և Հայրենիք վերադարձի պարտադիրությունը` շեշտելով, որ նրանք
ենթարկվում են խոշտանգումների և գտնվում են կյանքի համար ամենօրյա
սպառնալիքների տակ:

2. Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական ցեղասպանական
քաղաքականությունը, այդ թվում` շրջափակումը, բռնի տեղահանումը և հայկական
հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը:

3. Արցախի բնիկ ժողովրդի վերադարձի իրավունքի պատշաճ իրացման մեխանիզմների
հարցերը՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը
համապատասխան:

4. 2020 թվականից ի վեր Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի
տարածքների ադրբեջանական օկուպացիայի փաստերը:
Ապացույցներով ներկայացվել են մարդկանց նկատմամբ ադրբեջանական ամենօրյա
հանցանքները (ունեզրկումներ, եկամուտ վաստակելու անհնարինություն, խմելու ջրից
զրկելու փաստեր, կենդանական և բուսական աշխարհի զանգվածային ոչնչացում և այլն):

5. Հայ ժողովրդի դեմ ադրբեջանական ռասիզմի, քսենոֆոբիայի և թշնամանքի
շարունակվող քաղաքականությունը` բարձրագույն իշխանության հովանավորչությանբ:

6. Նշված և մնացած բոլոր հանցանքների համար ադրբեջանական իշխանությունների
նկատմամբ պատասխանատվության արդյունավետ միջոցներ կիրառելու
անհրաժեշտությունը, ինչը միտված կլինի նաև կանխելու համար ադրբեջանական
հետագա հանցանքները:
Հանդիպումների ավարտին պատվիրակությունը երախտագիտություն է հայտնել
Ֆրանսիայի պատգամավորներին և սենատորներին աջակցության համար: