Բացել լրահոսը Փակել լրահոսը
462537480_3280344562104630_3412849779252968882_n
A A
Պաշտոնական

Ֆլորիդայում մեկ օրում կանխատեսվում է Երևան քաղաքում 10 ամսվա ընթացքում թափվող տեղումների քանակ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լեւոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Ըստ կանխատեսումների առաջիկա 24 ժամվա ընթացքում «Միլթոն» փոթորիկը կհզորանա և կներխուժի կենտրոնական🇺🇸 Ֆլորիդայի տարածք: Հինգշաբթի գիշերը ծովում ալիքների բարձրությունը կհասնի 7–9 մետրի, քամու ուժգնությունը կհասնի 40–50 մ/վրկ–ի, որի ժամանակ լուրջ ավերածություններ են տեղի ունենում, շենքեր, շինություններ և տներ են լրջորեն վնասվում, արմատախիլ են լինում ծառեր, ամբողջությամբ ոչնչանում է բուսականությունը։

‼️Որոշ շրջաններում կանախատեսվում է, որ տեղումների քանակը կկազմի օրական 180–230 մմ կամ մեկ քառակուսի մետրի համար երկու հարյուր լիտր։ Համեմատության համար պետք է նշել, որ Երևանում գրեթե այդքան տեղումներ թափվում են տաս ամիսների ընթացքում: Մինչև ուրբաթ փոթորիկը կհեռանա Ֆլորիդայից և կպտտվի Ատլանտյան օվկիանոսում 400 կիլոմետր հեռավորության վրա։