Ներքին Հանդի բնակիչների նկատմամբ ադրբեջանական հանցանքների լրացուցիչ փաստեր․ Թաթոյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունը․
Ներքին Հանդը Հայաստանի Կապան համայնքի գյուղ է, որը 3 կողմից շրջափակված է
ադրբեջանական 2 տասնյակից ավելի զինված դիրքերով, միայն այստեղ Հայաստանի
տարածքից օկուպացված է 2,700 հեկտար:
Մենք ապացույցներով արձանագրել ենք Ներքին Հանդի բնակիչների նկատմամբ
ադրբեջանական հանցանքների լրացուցիչ փաստեր` Հայաստանի «Շիկահող» պետական
արգելոցում հազարավոր ծառահատումներ ու տասնյակ կիլոմետրերով կառուցվող
ռազմական ճանապարհներ, տեղադրված բազմաթիվ ականներ (ադրբեջանական 2
դիրքի օրինակով), խմելու ջրից բնակիչներին զրկելը, զինված դիրքեր քաղաքացիական
տների անմիջական հարևանությամբ և այլն:
Ադրբեջանն անցակցնում է շրջակա միջավայրին վերաբերող COP29 միջոցառումը,
մինչդեռ հենց ինքն ավերում է Հայաստանի շրջակա միջավայրը. այս փաստերը պետք է
հնարավորին ներկայացնել աշխարհի հարթակներում` ցույց տալու համար
ադրբեջանական իրական մտադրությունները