Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Երևանի 2806-ամյակի առթիվ մայրաքաղաքում մի շարք միջոցառումներ կլինեն (տեսանյութ)

Հոկտեմբերի 13-ին արի՛ Երևան` տոնենք։ Երևանի 2806-ամյակի առթիվ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ։

Կկայանան համերգներ՝ ջազ, ռոք, դասական և էստրադային ժանրերի։ Կգործի բացօթյա սպորտային գոտի, կանցկացվեն գինու և գարեջրի փառատոներ։

Ժամը 21։00-ին Հանրապետության հրապարակում կկայանա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որտեղ ելույթ կունենան մայրաքաղաքի ամենասիրված արտիստները։