Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Խորոված փարթի Ամիրյան փողոցում (տեսանյութ)

Առավոտից մարդաշատ է Ամիրյան փողոցը, որտեղ արդեն մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «խորոված փարթին»` Քաղաքացու օրվա առիթով։

Քաղաքացիները  հավաքվել են Հանրապետության հրապարակ տանող հատվածում՝ ձեռքերում Հայաստանի Հանրապետության դրոշներ, կրծքերին՝ կրծքանշաններ, որից կրում է նաև Նիկոլ Փաշինյանը։

Տարածքում հնչում է երաժշտություն, մարդիկ պարում են։

Խորովածը վաճառվում է։ Տարբեր ռեստորաններ են ներկայացել իրենց տաղավարներով։  Ինչպես նշեցին տաղավարներից մեկում`  այս միջոցառմանը մասնակցելու համար վճարել են.

« Խորովածը, այո, վաճառում ենք, իհարկե տարիքով մարդիկ կան, որ հյուրասիրում ենք, բայց ընդհանուր առմամբ՝ վաճառում ենք, որ տեղի գումարը տանք»։ 

Խորովածը վաճառվում է 1600 դրամից սկսած։

Միջոցառումը մեկնարկել է օրվա առաջին կեսից, որին կարող է միանալ ցանկացած քաղաքացի։

Տոնական ծրագրի շրջանակում կենտրոնի մի շարք փողոցներում ժամանակավորապես սահմանափակվել է երթևեկությունը՝ անվտանգությունն ապահովելու նպատակով։

Օրվա ավարտին, ժամը 20:00-ին, Հանրապետության հրապարակում կկազմակերպվի համերգային ծրագիր՝ ամփոփելով Քաղաքացու օրվա միջոցառումները։

Քաղաքացու օրը տոնացույց մտել է 2018թ հեղափոխությունից հետո։