Բացել լրահոսը Փակել լրահոսը
15969_am_1
A A
Պաշտոնական

Մհեր Գրիգորյանն ու ՀԲ Կովկասի տարածաշրջանի տնօրենն անդրադարձել են մարդկային կապիտալի և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Կովկասի տարածաշրջանի տնօրեն Ռոլանդ Փրայսին: Հանդիպմանը ներկա էր նաև Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կառոլին Գեգինատը:

Հանդիպման սկզբում փոխվարչապետն ընդգծել է Հայաստանի համար Համաշխարհային բանկի հետ հարաբերությունների խորացման և զարգացման կարևորությունը՝ շնորհակալություն հայտնելով ձևավորված կառուցողական համագործակցության համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում առանցքային բարեփոխումների շրջանակներում ՀԲ հետ հնարավոր համագործակցության շուրջ, անդրադարձել են մասնավորապես՝ մարդկային կապիտալի և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներին: