Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահագն Խաչատուրյան
A A
Պաշտոնական

Հայաստանի նախագահն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով հոկտեմբերի 7-9-ը գտնվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Վահագն Խաչատուրյանը մասնակցելու է Համբուրգի կայունության համաժողովին և հանդես է գալու ելույթով։

Այցի ընթացքում Հանրապետության նախագահը հանդիպում կունենա ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և մի շարք բարձրաստիճան գործընկերների հետ: