Բացել լրահոսը Փակել լրահոսը
461826525_511004338562340_7924919999144910980_n
A A
Պաշտոնական

ՃՏՊ Ֆրանսիայի հրապարակում

Հոկտեմբերի 6-ին, ժամը 18:02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում հերթապահություն իրականացնելիս փրկարարները նկատել են ՃՏՊ։
 
Պարզվել է, որ բախվել են «BMW X6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․) և «Yamaha» մակնիշի մոտոցիկլետը (վարորդ՝ Գ․ Ս․, ծնված 1988 թ․)։
 
Փրկարարները մոտոցիկլետավարին ցուցաբերել են համապատասխան օգնություն և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։