Բացել լրահոսը Փակել լրահոսը
461975536_871274338489033_5867942647242311437_n
A A
Պաշտոնական

Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարները

Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Վրաստան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
 
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալին ընդունել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին։ Կողմերը կարևորել են պաշտպանության բնագավառում համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը։ 
 
Գեներալ-մայոր Արթուր Երոյանը հանդիպել է նաև Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ջոնի Թաթունաշվիլիի հետ։  Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարները։
 
Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանի պաշտպանական ուժերի Ազգային պաշտպանական ակադեմիա, վարժանքների ու ռազմական կրթության հրամանատարության համազորային և միացյալ վարժանքների ու գնահատման կենտրոններ, ինչպես նաև սերժանտական ակադեմիա, որտեղ ներկայացվել են կրթօջախների և կենտրոնների գործունեությունն ու ծրագրերը։