A
A
Վարչապետն այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված հայկական տաղավար (լուսանկարներ)
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Փարիզի Centquatre-Paris մշակութային կենտրոն, որտեղ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում գործում է Ֆրանկոֆոնիայի ավանը:
Նիկոլ Փաշինյանը եղել է ավանում բացված հայկական տաղավարում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին: Պատասխանատուները համոզմունք են հայտնել, որ տաղավարի այցելուներին կկարողանան լավագույնս ներկայացնել Հայաստանը, նրա պատմությունն ու մշակույթը: Տաղավարում հնարավորություն է ստեղծվել նաև վիրտուալ այց կատարել Հայաստան:
Հոկտեմբերի 4-5-ին Ֆրանսիայում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովը: