A
A
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի քաղաքապետարանից հայտնում են․
Հարգելի՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 5-ից նախատեսվում է Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ Նալբանդյան փողոցից երթևեկող մեքենաների համար տեղադրել աջ լրացուցիչ սեկցիա, որը մշտապես բաց կլինի աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար:
Ինչպես նաև, Նալբանդյան – Իսահակյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցային համակարգով: