A
A
Հակոբ Արշակյանը մասնակցել է Մեքսիկայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը
Աջակցիր «Ա1+»-ինՀակոբ Արշակյանը մասնակցել է Մեքսիկայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 1-ին մասնակցել է Մեքսիկայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը:
Մեքսիկայի պատմության առաջին կին նախագահի պաշտոնի ստանձնման արարողությունը մեկնարկել է Մեքսիկայի Պատգամավորների պալատում` Սան Լասառո դահլիճում: Այնուհետեւ, նախագահական պալատում, տեղի է ունեցել օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների ողջույնի պաշտոնական միջոցառումը:
Հակոբ Արշակյանը Հայաստանի Հանրապետության անունից ջերմագին շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ է փոխանցել Կլաուդիա Շեյնբաումին` վերահաստատելով Մեքսիկայի հետ հարաբերություններն առավել զարգացնելու հայկական կողմի պատրաստակամությունը: