Բացել լրահոսը Փակել լրահոսը
461294553_505908159071958_2429606919506095380_n
A A
Պաշտոնական

Փրկարարները դին դուրս են բերել ջրատարից

Սեպտեմբերի 29-ին, ժամը 23:33-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատ քաղաքի Բանավան թաղամասի մոտակայքում գտնվող ջրատարում դի է նկատվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարները ջրատարից դուրս են բերել Հ․ Բ․-ի (ծնված 1989 թ․) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: