Բացել լրահոսը Փակել լրահոսը
461557812_505686335760807_6045038470219445893_n
A A
Պաշտոնական

Նալբանդյան փողոցում ավտոմեքենան բախվել է ծառին․ կան տուժածներ

Սեպտեմբերի 29-ին, ժամը 19:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 50 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված 1998 թ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել պատի և ծառի միջև։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Վարորդը և ուղևոր Թ․ Յ․-ն (ծնված 2001 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։