Բացել լրահոսը Փակել լրահոսը
461733444_857045773279075_3569112900349359160_n
A A
Պաշտոնական

Գնել Սանոսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ ավարտվել է Շինուհայր ենթակայան կատարած այցով

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ ավարտվել է Շինուհայր ենթակայան կատարած այցով, հայտնում են ՏԿԵՆ-ից։
 
Գնել Սանոսյանը դիտարկել է ենթակայանում կատարված աշխատանքները։
 
🔹Շինուհայր ենթակայանը կառուցվել և շահագործման է հանձնվել 1961 թվականին: Շահագործումից հետո այնտեղ կատարվել են ընդամենը մասնակի վերակառուցման աշխատանքներ:
🔹2018-2019թթ. սկսած իրականացվում է ենթակայանի վերակառուցումը:
Աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:
☑️Մասնակի վերանորոգման ժամանակ բոլոր չփոխարինված սարքավորումները փոխարինվել են նորերով:
Ենթակայանի դրվածքային հզորությունը 251 մեգավատ է։ Տեղադրված են մեկ 125 և երկու 63 մեգավատ հզորության նոր ավտոտրանսֆորմատորնե։Այն համակարգային նշանակության հանգուցային ենթակայան է: Բոլոր անջատիչները, բաժանիչները ամբողջությամբ փոխվել են։
 
Շինուհայր ենթակայանը միակն է,որտեղ կան բոլոր լարումները՝ 220, 110, 35, 10 և 6։