Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2024-09-29 110522
A A
Պաշտոնական

Եզրափակվեց Նյու Յորքում Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցության շաբաթը (տեսանյութ)

Եզրափակվեց Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան քննարկումներին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցության շաբաթը։

Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Շուրջ երեք տասնյակ հանդիպումներ՝ լայն աշխարհագրությամբ և. օրակարգով՝ երկկողմ հարաբերությունների զարգացում, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացում, բազմակողմ հարթակներում սերտ համագործակցություն, տարածաշրջանային հարցեր,

Նստաշրջանի բարձրաստիճան հատվածում ՀՀ վարչապետի ելույթներին զուգահեռ մասնակցություն և ելույթներ տարբեր հարթակներում և թեմատիկ, հարակից միջոցառումների, այդ թվում՝ Մեծ քսանյակի նախարարական հանդիպմանը։

Համատեղ հայտարարության ընդունում Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի՝ ՀՀ ԱԳ նախարարի նախագահությամբ անցկացված հանդիպման արդյունքներով և ֆորումի հաջորդ՝ ՀՀ-ում դեկտեմբերին անցկացվելիք նախարարական հանդիպմանն ընդառաջ։

ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությամբ և մասնակցությամբ կայացել է նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: