A
A
Քննարկել ենք ՀՀ-ԵՄ երկկողմ դինամիկ զարգացող հարաբերությունները․ Արմեն Գրիգորյան
Աջակցիր «Ա1+»-ինԱնվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․
Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել եմ Եվրոպական միության Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ:
Հանդիպմանը քննարկել ենք ՀՀ-ԵՄ երկկողմ դինամիկ զարգացող հարաբերությունները և մատնանշել հետագա համագործակցության ուղղությունները:
Քննարկել ենք տարածաշրջանային ապաշրջափակումը խաղաղության հաստատման համատեքստում, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և վերջինիս իրականացման հնարավորությունները: