Բացել լրահոսը Փակել լրահոսը
460888730_503123356017105_5631666040869399202_n
A A
Պաշտոնական

Հրդեհ Հողմիկ գյուղում

Սեպտեմբերի 26-ին, ժամը 15:54-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հողմիկ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
 
Պարզվել, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակի տանիքում:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:11-ին, մարվել՝ 16:39-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 24 քմ):
 
Քաղաքացի Ս. Ա.-ին (ծնված 1978 թ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն: