Բացել լրահոսը Փակել լրահոսը
sirvard-gevorgyan
A A
Պաշտոնական

«Խարդավանքները հաղթեցին բանականությանը»․ փոխնախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են․

Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։

 

«Խարդավանքները հաղթեցին բանականությանը: Այսօր հրաժարականի դիմում
ներկայացրեցի Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից:

Մեծ ցավով ու ափսոսանքով եմ թողնում Արդարադատության նախարարության իրապես
պրոֆեսիոնալ թիմը` նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ: Այս
համակարգում երկար տարիներ եմ աշխատել ու դեռ շատ անելիքներ կային: Շատ
կուզեի մասնակցել  այդ ամենօրյա ծանր, բայց իրապես կարևոր աշխատանքին:

Նորից շնորհակալ եմ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինձ ցուցաբերված մեծ
վստահության համար:

Ցավում եմ, որ քաղաքական երկու բևեռներում ինձ վրա հարձակվեցին չարացած
մարդիկ, ովքեր շահարկեցին ամեն հնարավորն ու անհնարը սեփական քաղաքական
շահերի կամ անձնական խարդավանքների համար: Ոչ մի պաշտոն կամ աշխատանք ինձ
չի կարող ստիպել հարվածի տակ դնել կամ ուրանալ իմ ընկերներին ու
գործընկերներին»:

Սիրվարդ Գևորգյան

--
Հարգանքով՝ ՀՀ Արդարադատության նախարարություն