A
A
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամունդիի գլխավոր կառավարման կոմիտեի անդամ Օլիվիե Մարիեի գլխավորած պատվիրակությանը
Աջակցիր «Ա1+»-ինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ամունդիի գլխավոր կառավարման կոմիտեի անդամ Օլիվիե Մարիեի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման սկզբում փոխվարչապետը ևս մեկ անգամ շնորհավորել է Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ և կարևորել Ամունդի ընկերության գործունեությունը Հայաստանում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում կապիտալի շուկայի զարգացման հեռանկարի, կրթության և առողջապահության ոլորտներում կառավարության նախաձեռնած բարեփոխումների շուրջ: