Բացել լրահոսը Փակել լրահոսը
001
A A
Պաշտոնական

Բարեկարգ և էներգախնայող մանկապարտեզներ՝ Երևանում (տեսանյութ)

2021 թվականին մեկնարկած Երևանի էներգաարդյունավետության ծրագրի առաջին փուլով նախատեսված էր 50 մանկապարտեզի հիմնանորոգում, վերակառուցում և սեյսմիկ վերազինում: 


Աջափնյակ վարչական շրջանի հ. 36 և Մալաթիա վարչական շրջանի հ. 81 մսուր-մանկապարտեզները հիմնանորոգվել են այս ծրագրով: Այժմ փոքրիկները հաճախում են նոր ու անվտանգ շենքային պայմաններ ունեցող  նախակրթարաններ: 


Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի, Արևելյան եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի, Կանաչ կլիմայի հիմնադրամի և Երևան համայնքի բյուջեից:
Նախաձեռնությունը լինելու է շարունակական: Էներգաարդյունավետության ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է հիմնանորոգել ևս 30 մանկապարտեզ:

Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։