Բացել լրահոսը Փակել լրահոսը
2-770x510
A A
Պաշտոնական

Մանկական ո՞ր տարիքում է թոքաբորբը հատկապես վտանգավոր

Առողջապահության նախարարությունից հայտնում են․

Թոքաբորբով հիվանդանում են թե՛ նորածինները, թե՛ ավագ տարիքի երեխաները։ Այն առավել հաճախ է հանդիպում և վտանգավոր է վաղ հասակում։
Դպրոցականները և դեռահասները հիվանդանում են ավելի հազվադեպ, բայց նրանց մոտ էլ այն կարող է ունենալ ծանր ընթացք։ Թոքաբորբը հատկապես վտանգավոր է այլ՝ բնածին և ձեռքբերովի քրոնիկ հիվանդություններ ունեցող երեխաների մոտ։
 
🔸Որո՞նք են թոքաբորբի հիմնական նշանները, ե՞րբ դիմել բժշկի
Պետք է դիմել մանկաբույժին կամ ընտանեկան բժշկին, եթե երեխայի մոտ առկա են հազ՝ զուգակցված դժվարացած, հաճախացած շնչառությամբ, տենդ, ընդհանուր թուլություն, ախորժակի անկում։
 
🔸Ո՞րն է թոքաբորբի հիմնական վտանգն ու հնարավոր բարդությունները
Թոքերի ախտահարումը բերում է թթվածնային քաղցի, ինչն իր հերթին նպաստում է սրտի, գլխուղեղի, այլ օրգանների աշխատանքի վատթարացմանը։ Բացի դրանից, թոքերում երբեմն զարգանում է թարախակույտ, կարող է ընդգրկվել նաև թոքամիզը (պլևրիտ):
 
🔸Ո՞րն է թոքաբորբի բուժումը
Բժշկի կողմից կարող է նշանակվել հակամանրէային բուժում, իսկ առավել ծանր դեպքերում հիվանդանոցում կնշանակվի թթվածին։ Վաղ տարիքում խորխաբերներ չեն նշանակվում, քանի որ դրանք կարող են նպաստել առանց այդ էլ նեղ շնչուղիների խցանմանը և թթվածնային քաղցի խորացմանը։
 
Հնարավոր է արդյո՞ք կանխել թոքաբորբը
Երեխաների մոտ թոքաբորբի զարգացման ռիսկը էապես նվազեցնում է կրծքով կերակրումը, իսկ այնուհետ` բալանսավորված սննդակարգը, ժամանակին կատարված պատվաստումները, երեխային ծխախոտի ծխի ազդեցութունից զերծ պահելը, առողջ կենսակերպը, պատշաճ ֆիզիկական ակտիվությունը։
 
Возможно, это изображение 1 человек, больница и текст