Բացել լրահոսը Փակել լրահոսը
դասարան
A A
Պաշտոնական

Դպրոցում արձանագրված ցնցումներից հետո դասապրոցեսն ընդհատվել էր․ վաղվանից կվերականգնվի․ Քաղաքապետարան

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Հարգելի՛ գործընկերներ,
 
Տեղեկացնում եմ, որ Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում սեպտեմբերի 6-ին արձանագրված ցնցումներից հետո դասապրոցեսը ընդհատվել էր, և հաջորդ իսկ օրվանից դասերն իրականացվում էին հեռավար։
 
Այս ընթացքում մասնագիտացված ընկերությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳ նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են ինժեներաերկրաբանական և սեյսմակայունության ուսումնասիրություններ։
 
Արդյունքում պարզվել է, որ հարակից շենքի փոսորակում իրականացնող շինարարական աշխատանքները չեն կարող դպրոցի շենքի կրող կոնստրուկտիվ տարրերում նոր ճաքեր առաջացնել։
 
Դպրոցի բնականոն աշխատանքը սեպտեմբերի 27-ից կվերականգնվի։