Բացել լրահոսը Փակել լրահոսը
17273410299773
A A
Պաշտոնական

Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև տարբեր ձևաչափերում փոխգործակցության հարցեր (տեսանյութ)

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանիպում է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տարբեր ձևաչափերում փոխգործակցության հարցեր՝ համահունչ ձևավորված սերտ քաղաքական երկխոսությանն ու ընդհանուր արժեքներին։

Հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Ընդգծվել են արդեն իսկ արձանագրված ձեռքբերումները՝ ԵՄ մշտադիտարկման առաքելություն, վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկ, ԵՄ խաղաղության գործիքի ներքո ՀՀ-ին աջակցություն, ինչպես նաև համագործակցության խորացման հետագա հնարավորությունները։

Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի և մյուս գործընկերների ամուր աջակցությունը ԵՄ հետ առավել սերտ հարաբերությունների ձևավորման ուղղությամբ՝ համահունչ ՀՀ քաղաքացիների ձգտումների։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության, կայունության ամրապնդման ուղղությամբ Հայաստանի և Հունաստանի միջև փոխգործակցության հարցերի շուրջ։