Բացել լրահոսը Փակել լրահոսը
460831569_923573346466830_1374728415067839476_n
A A
Պաշտոնական

Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարները քննարկել են ԵՄ հետ ՀՀ գործընկերության խորացման հարցեր

ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկիի հետ:
 
Արարատ Միրզոյանը և Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր՝ ներառյալ Հարավային Կովկասում և դրա շուրջ վերջին զարգացումները։
 
Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ տեսլականը ժողովրդավարական ուղու շարունակականության, տնտեսական զարգացման, ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածությամբ ապահովման հարցում։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է սեղմ ժամկետում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում ՀՀ հստակ քաղաքական կամքը՝ արտահայտված նաև խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ վերջին առաջարկում։
 
Արարատ Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը՝ հիմնված հանրահայտ սկզբունքների վրա։
 
Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարները քննարկել են նաև ԵՄ հետ ՀՀ գործընկերության խորացման հարցեր, դիտարկվել են փոխգործակցության հեռանկարները՝ համահունչ ՀՀ քաղաքացիների ձգտումներին:
Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն իր լեհ գործընկրոջը ցավակցություն է հայտնել վերջին շրջանում Լեհաստանում ջրհեղեղների հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ։