Բացել լրահոսը Փակել լրահոսը
461134197_501481746181266_8051096412381815777_n
A A
Պաշտոնական

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին քարաթափման աշխատանքներ կիրականացվեն

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են․

Իրազեկում. իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ․

Հարգելի՛ քաղաքացիներ, սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ից, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձոր 1 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:

Աշխատանքներին օժանդակելու են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզի պարեկային ծառայողները։

Խնդրում ենք չանհանգստանալ։