A
A
Չենք կարող «Խաղաղության պայմանագրի» 17 հոդվածներից 13-ը համարել համաձայնեցված․ Էդմոն Մարուքյան
Աջակցիր «Ա1+»-ին«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությունը․
«Էդմոն Մարուքյանը այսպես կոչված Խաղաղության պայմանագրի կետերի շուրջ ծավալվող քննարկումներին վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը զետեղված է Մարուքյանի տելեգրամյան պաշտոնական ալիքում։
««Քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ուրեմն ոչինչ համաձայնեցված չէ»:
Այս սկբունքը դիվանագիտության ու բանակցային գործընթացի հիմնարար սկզբունք է:
Ելնելով այս սկզբունքից՝ մենք չենք կարող «Խաղաղության պայմանագրի» 17 հոդվածներից 13-ը համարել համաձայնեցված և այդ հոդվածներով որևէ բան ստորագրել, առավել ևս դրա անունը դնել «Խաղաղության պայմանագիր» և հույս ունենալ, որ մնացած հոդվածներն էլ ապագայում կհամաձայնեցվեն:
Դա ծուղակ է, դա ցանկալին որպես իրականություն տեսնելու հերթական սխալն է»,- գրել է Մարուքյանը: