Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Աբրահամյան
A A
Պաշտոնական

Ադրբեջանական խոսույթում տեղ գտած մոտեցումը պետք է դիտարկել որպես Հայաստանի գլխին իջեցված հերթական նախապայման․ պատգամավոր

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ադրբեջանական խոսույթում վերջին շրջանում տեղ գտած այն մոտեցումը, թե ՀՀ զինված ուժերի և սպառազինության մատակարարումների վրա պետք է սահմանափակումներ դրվի, պետք է դիտարկել որպես Հայաստանի գլխին իջեցված հերթական նախապայման:
 
Այն, որ Հայաստանն այլընտրանք չունի և ցանկացած իշխանության դեպքում պետք է մեծ ուշադրություն դարձնել պաշտպանական խնդիրներին, այդ թվում` սպառազինության, զինտեխնիկայի գնումներին, նույնիսկ քննարկման ենթակա էլ չէ (գործող իշխանության գործոնը դեռ մի կողմ դրած):
 
Այն, որ միջազգային իրավունքի և ընկալման տեսանկյունից, Հայաստանի քայլերը հասկացված են` հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքն ու գեներացվող ատելությունը, դա ևս քննարկելի չէ:
 
Այս ամենը հասկանում են նաև Բաքվում, սակայն փորձում են օգտագործել ՀՀ գործող իշխանությունների դեմ բազմիցս խաղարկված մտրակի քաղաքականությունը` Հայաստանի շուրջ օղակն առավելագույնս սեղմելու և ոտքի կանգնելու շանսից զրկելու համար»: