Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պուտին Փաշինյան
A A
Քաղաքականություն

Պուտինը ՀՀ վարչապետին հեռախոսազրույցում տեղեկացրել  է Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին

Տեղի է ունեցել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հայտնում է Կառավարությունը։

 

ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տեղեկացրել  է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին։

 

Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար։