A
A
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալները հանդիպել են Ժնևում
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 24-ին Ժնևում՝ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամադովի հետ:
Հանդիպումը կայացել է ի շարունակություն քաղաքական բարձր մակարդկով տեղի ունեցած շփումների:
Զրուցակիցները քննարկել են բազմակողմ հարթակներում և միջազգային կազմակերպությունների շրջանակներում վստահության ամրապնդմանն ուղղված հնարավոր միջոցները: