Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իրանք ստախոս են, Աջափնյակի մետրո չի լինելու․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)

Այսօր օնլայն տաքսի ծառայություններ մատուցող վարորդները հավաքվել էին կառավարության շենքի դիմաց։

Վարորդներին աջակցելու նպատակով ակցիային մասնակցում էր նաև Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը։

Լրագրողների հետ զրույցում Մեսրոպ Մանուկյանը անդրադարձավ նաև մայրաքաղաքում առկա մի շարք համակարգային խնդիրների։

Նրա խոսքով՝ քաղաքում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների զգալի մասը կատարվում է անորակ ձևով․ առանց բետումի, վատ կպցրած և կարճաժամկետ հաշվարկով, մինչդեռ, ըստ Մանուկյանի, քաղաքապետի հոր տան դիմաց ճանապարհները ասֆալտապատվել են որակով։

Անդրադառնալով Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կառուցման թեմային՝ ավագանու անդամը պնդեց, որ, այդ նախագիծը գործնականում իրականացման հեռանկար չունի և, ամենայն հավանականությամբ, ընդհանրապես չի կառուցվելու։

 Մանրամասները՝  տեսանյութում