Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Աբրահամյան
A A
Քաղաքականություն

Սրանց օրոք խաղաղություն երբեք չի´լինելու. Տիգրան Աբրահամյան

 
Ընդդիմադիր պատգամավորը ֆեյսբուքում գրում է․
 
Իշխանության քարոզչության հիմքում ընտրական տրամաբանությունն է, որտեղ որպես առաջնահերթություն դրված է մարդկանց համոզելը, որ իրենք խաղաղություն են բերելու:
Երբ ասում են ընտրական տրամաբանություն կարևոր չէ, թե դրանք հերթակա՞ն, թե՞ արտահերթ կլինեն:
 
ՔՊ-ական վերնախավը որքան էլ ակտիվ ասֆալտային քաղաքականություն-քարոզչություն տանի, մեկ է` հիմնական խաղադրույքը կեղծ խաղաղության կամ դրա իմիտացիայի շուրջ է:
 
Դրան հասնելու համար իշխանությունը բլեֆ էլ կանի, տակից էլ կգործի, մարդկանց էլ աջուձախ կֆռցնի միայն կարողանա այդ կեղծիքը ժամանակավորապես տեղավորել որոշների գլուխներում:
 
Սրանց օրոք խաղաղություն երբեք չի´լինելու: