A
A
Քաղաքացին իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով․ քաղաքապետարանի պարզաբանումը
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանի գրառումը․
Այսօր առավոտյան լրատվականներով տարածված նյութը ոչ այլ ինչ էր, քան անհաջող կատակ։
Քաղաքացի, որի ինքնությունն այժմ պարզում են իրավապահները, իրեն պատկանող ավանակին ներկել էր զոլերով և տեսանյութ նկարահանելու համար տարել Մյասնիկյան պողոտա։ Հայտնում եմ, որ Կենդանաբանական այգու զեբրերն ապահով են, իրենց ազատավանդակում են։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ զեբրը փախել է կենդանաբանական այգուց։