A
A
Շաբաթ-կիրակի անվճար ավտոբուսներ դեպի Կենդանաբանական այգի
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօրվանից յուրաքանչյուր շաբաթ և կիրակի Երիտասարդական մետրոյի դիմաց գտնվող կանգառից դեպի Երևանի կենդանաբանական այգի կշարժվեն անվճար ավտոբուսներ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Ավտոբուսի ամբողջական գրաֆիկը․
10:00 | Կանգառից դեպի այգի
11:00 | Այգուց դեպի կանգառ
12:00 | Կանգառից դեպի այգի
13:00 | Այգուց դեպի կանգառ
14:00 | Կանգառից դեպի այգի
15:00 | Այգուց դեպի կանգառ
16:00 | Կանգառից դեպի այգի
17:00 | Այգուց դեպի կանգառ
18:00 | Կանգառից դեպի այգի
19:00 | Այգուց դեպի կանգառ
Մեկնելու վայրը՝ Երիտասարդական մետրոյի դիմաց գտնվող կանգառ։ Ավտոբուսը կանգառում կլինի ժամը 9։30-ից։