Բացել լրահոսը Փակել լրահոսը
masud-fezesgqian-800x445
A A
Քաղաքականություն

Իրանի նախագահը ներկայացրել է արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների նոր ղեկավարների թեկնածությունը

Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանը առաջարկել է Աբբաս Արաղչիի և Ազիզ Նասիրզադեի թեկնածությունները, համապատասխանաբար, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի պաշտոններում։ 

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Իրանի նախագահի  մամուլի ծառայությունը։

2017-ից 2021 թվականներին Արաղչին աշխատել է որպես արտաքին գործերի փոխնախարար բարեփոխիչ նախագահ Հասան Ռոհանիի երկրորդ կառավարությունում։ Արաղչին երկար ժամանակ գլխավորում էր իրանական պատվիրակությունը միջուկային գործարքի շուրջ բանակցություններում։ Նա բազմիցս եկել է Մոսկվա՝ հանդիպելու ՌԴ ԱԳՆ պաշտոնյաների հետ։ Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ (1980-1988) ծառայել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսում։ Ներկայումս նա Իրանի միջազգային հարաբերությունների ռազմավարական խորհրդի քարտուղարն է։

Գեներալ-մայոր Նասիրզադեն ներկայումս զբաղեցնում է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը, աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա։