A
A
Առողջապահության նախարարությունը՝ ավտովթարի հետեւանքով տուժածների վիճակի մասին
Աջակցիր «Ա1+»-ինՀերացի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բժշկական տարբեր կենտրոններ են հոսպիտալացվել 18 քաղաքացի` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։
Տուժածներից 2֊ի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, 8֊ինը` միջին ծանրության։
8 քաղաքացի անցնում են համապատասխան բուժզննում, շուտով դուրս կգրվեն։
Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։