Կառավարությունը ստեղծել է «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով կառավարությունը ստեղծել է «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն։ Կառավարության նիստին նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Նախագծով նախատեսվում է ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն Հայաստանի Հանրապետությունում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման նպատակով։ Էներգետիկ ոլորտի մեր ռազմավարության մեջ ունենք, որ գործող ատոմակայանի ժամկետի ավարտից հետո հարակից տարածքում ունենանք առնվազն նույն հզորությամբ նոր էներգաբլոկ, որը կշարունակի գործող ատոմակայանի նման աշխատել։ Այս գործընթացն ավելի կազմակերպված, ավելի ինստիտուցիոնալ և համակարգային իրականացնելու համար առաջարկում ենք ստեղծել այս ընկերությունը»,-ասաց Սանոսյանը։