Բացել լրահոսը Փակել լրահոսը
էրդողան
A A
Քաղաքականություն

Էրդողան. Թուրքիան կարող է մտնել Իսրայել, ինչպես մտավ Ղարաբաղ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է, որ կարող են մտնել Իսրայել, ինչպես ժամանակին մտան Լեռնային Ղարաբաղ ու Լիբիա։

«Ճիշտ այնպես, ինչպես մենք մտանք Ղարաբաղ, մտանք Լիբիա, նույնը կանենք նաև Իսրայելի պարագայում։ Ոչ մի անհնարին բան չկա։ Մենք ուղղակի պետք է ուժեղ լինենք՝ նման քայլերի դիմելու համար»,–ասել է Էրդողանը Halk TV–ի եթերում, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Հեռուստաալիքը, մեկնաբանելով Էրդողանի ելույթը, նշել է՝ այդկերպ նա հերթական անգամ հայտարարել է, որ պատրաստ է ցանկացած միջոցներով սատարել Պաղեստինին։

2023–ի նոյեմբերին Թուրքիայի խորհրդարանը 2 տարով երկարացրել է Թուրքիայի ԶՈու առաքելությունն Ադրբեջանում, որտ գործում էր համատեղ Ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի կազմում, որի, գործունեությունը, սակայն, դադարեցվել է։