Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զվարթնոց օդանավակայան
A A
Հասարակություն

Առաջին անգամ Երևանից գործարկվելու են ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք

Չինական China Southern Airlines ավիաընկերությունը ս.թ. սեպտեմբերի 3-ից առաջին անգամ գործարկելու է ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք: 

Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ csair.com  կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

 

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ