Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Ռուսաստանն էլ չի ձգում, ուզում եմ մեր հայրենիքում մնամ. խոպանչի (տեսանյութ)

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից Լոռու մարզում իրականացվող տարբեր ծրագրերին և շինարարական նախագծերին զուգահեռ իրականացվում է Դեբեդի դպրոցի կառուցման աշխատանքները։ Դեբեդում միջնակարգ նոր դպրոցի կառուցումը նախաձեռնվել է՝ առաջին հերթին հաշվի առնելով նախկինում գործող շենքի անբարեկարգ վիճակը: Նոր դպրոցի կառուցման համար ՔՈԱՖ-ը ներդնելու է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլար:Կառույցը ներառում է ժամանակակից դպրոցական համալիր՝ լուսավոր և գունեղ դասասենյակներով, մասնագիտացված լաբորատորիաներով և ինտերակտիվ ու ժամանակակից այլ սենյակներով: Դպրոցաշինական ծրագրին այս տարի խանգարում են տեւական անձրեւները:

 « Շատ խանգարում են, բայց դե ստիպված պետքա աշխատենք ,մարդիկ աշխատում են դաժե անձրեւների տակ, որպեսզի գործը չկանգնի, ժամանակին դաժե ժամանակից շուտ շահագործման հանձնենք »,-ասում է ինժեներ Աշոտ Մարգարյանը:

Ալավերդիի Անկյուն+3