Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0157011
A A
Հասարակություն

«Եռագույն Երևանի գիշերային վազքը»

ՀՀ Սահմանադրության և ՀՀ պետական ​​խորհրդանիշների օրվան ընդառաջ Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Եռագույն Երևանի գիշերային վազքը».

Պետական և ազգային արժեքների հանրահռչակման «Մենք» հիմնադրամը տեղեկացնում է՝ գիշերային վազքը կազմակերպվում է 2,5 և 5 կիլոմետր սահմանչափով։ Գիշերային վազքով մեկնարկում են ՀՀ սահմանադրության և ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնակատարության ծրագրերը:

Հուլիսի 5-ին` ՀՀ սահմանադրության և ՀՀ պետական խորհրդանշանների օրը, տեղի կունենա ավանդական տոնական քայլերթը, որը կմեկնարկի Ազատության հրապարակից` ժամը 19:30-ին, անցնելով Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, և կավարտվի Հանրապետության հրապարակում։ Ժամը 19:00-ից կփակվեն Հանրապետության հրապարակը, Ամիրյան փողոցը և Մաշտոցի պողոտան:

Տոնական քայլերթին կմասնակցեն ՀՀ բոլոր մարզերից, Երևանի բոլոր վարչական շրջաններից, բազմաթիվ հասարակական կառույցներից, սփյուռքից ժամանած պատանանիներ և երիտասարդներ` մոտ 4,500-6,000 մասնակից:

Տոնական քայլերթին կմասնակցեն ՀՀ զինված ուժերի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի նվագախմբերը, պատվո պահակային վաշտերը, «Երևանյան թմբուկներ» թմբկահարուհիների խումբը, ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի սաները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի մոտոցիկլավարները, Երևանի երկքում երեք պտույտ կգործի ՀՀ զինված ուժերի «ՄԻ 17» ռազմական ուղաթիռը` եռագույն դրոշով:

Հուլիսի 5-ին ժամը 20։00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում կիրականացվի ՀՀ պետական դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը, որից հետո Հանրապետության հրապարակում կմեկնարկի տոնական համերգ՝ «Aristocrat Orchestra»-ի և «Katil» խումբի մասնակցությամբ, որը կավարտվի ժամը 22։00-ի սահմաններում։