Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captսդսդսսդսure
A A
Սպորտ

ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի նկատմամբ

ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի նկատմամբ, որը երեկ Ավստրիայի հավաքականի հետ հաղթական խաղի ընթացքում ազգայնական ժեստ էր ցույց տվել։

Խոսքը եվրոպական մի շարք երկրներում արգելված թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման կողմից օգտոգործվող ձեռքի ժեստի մասին է, որը հաճախ համեմատվում է նացիստական ողջույնի հետ։

Թուրք ֆուտբոլիստի աղմկահարույց ժեստը դատապարտել են Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեյզերը, իրավապաշտպան կազմակերպությունները։

ՈւԵՖԱ-ն չի հստակեցնում, թե որքան ժամանակ է հատկացված հետաքննությունն ավարտին հասցնելու և ինչ պատժամիջոցներ կարող են կիրառվել Թուրքիայի ազգային հավաքականի պաշտպանի նկատմամբ։

Եվրոպական ֆուտբոլային գլխավոր գերատեսչությունը միայն հայտարարել է, որ ուսումնասիրում է Դեմիրալի «անպատշաճ պահվածքը», և «այդ հարցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի ժամանակին»:

Դեմիրալն առաջին անգամը չէ նմանօրինակ վարքագծով սկանդալի կենտրոնում հայտնվոմ։ 2019-ին ՈւԵՖԱ-ն նրան և ևս 15 թուրք ֆուտբոլիստների խիստ նկատողություն էր արել՝ մրցաշարի ընթացքում ռազմական ոճով ողջույններ հնչեցնելու համար։

Ազատություն