Բացել լրահոսը Փակել լրահոսը
ապակի կրակոց
A A
Հասարակություն

Մալաթիա–Սեբաստիա համայնքում այսօր կրակոցներ են հնչել, մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց

 Երևանի Մալաթիա–Սեբաստիա համայնքում այսօր կրակոցներ են հնչել, մեկ մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
 
Ժամը 14:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանությանը հայտնել են, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին ասել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ բացատրություն տալ կատարվածի մասին:
Իրավապահները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Սվաճյան 24 շենքի բակից:
 
Ոստիկաններն ու պարեկները, մեկնելով նշված վայր, մուտքերից մեկում ու բակում հայտնաբերել են արնանման հետքեր:
Դեպքի փաստով քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության փորձի հատկանիշներով:
 
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 43-ամյա Դավիթ Շախբազյանն է, դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ հայտնել են, որ նա Մալաթիայում հայտնի է որպես «ռաբիս Դավո»։