Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել

Երեկ Մալաթիայի տոնավաճառում տագնապի ազդանշան հնչեց. բարեբախտաբար, այն զգուշացնում էր օբյեկտային վարժանքի անցկացման մասին՝ «Անձնակազմի և հաճախորդների գործողություններն օբյեկտում հրդեհի բռնկման դեպքում» թեմայով:

Վարժանքի նպատակն էր՝ ստուգել օբյեկտի քաղպաշտպանության կազմի պատրաստականությունն արտակարգ իրավիճակների սպառնալիքի և ծագման դեպքում, կատարելագործել վարժանքին ընդգրկված անձնակազմի հմտություններն ԱԻ արձագանքելու ժամանակ, ինչպես նաև ստուգել օբյեկտում գտնվող անձնակազմի և հաճախորդների պատրաստվածությունը:

Իսկ նման կարևոր վարժանքի մասնակիցների կազմը հետևյալն էր՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Ռաֆայել-Տաթև» ՍՊԸ ՔՊ ղեկավար կազմ, ՔՊ կազմավորումներ, ՆԳՆ ՓԾ ԵՓՎ մեկ մարտական հաշվարկ:

Տպավորիչ կազմ և տպավորիչ գործողություն, իսկ ամենակարևորը՝ խուճապի և ոչ մի նշույլ:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը՝ իրենք այս օրվան նախապես պատրաստվել են՝ աշխատակիցների հետ անցկացնելով տարատեսակ ուսուցումներ, սովորեցնելով նրանց հրդեհի բռնկման դեպքում իրենց անելիքները, ծանոթացնելով տարհանման պլանին և ցույց տալով բոլոր ելքերը, որոնցով պետք է իրականացվի տարհանումը: Ի դեպ, պարոն Ավետիսյանի խոսքով, ելքերը յոթն են, ընդ որում՝ ամեն ինչ կազմակերպված է այնպես, որ որևէ տեղ մադկային կուտակումներ չլինեն, և տարհանումը հնարավորինս արագ իրականացվի, ինչին էլ մենք ականատես եղանք օբյեկտային վարժանքի ընթացքում:

«Երեք րոպեն գերազանց գնահատական է, ես իմ աչքով եմ տեսել, որ տագնապի ազդանշանից անմիջապես հետո տաղավարներում էլ մարդ չկար, մեր ՆԳՆ ՓԾ յոթերորդ ջոկատի անձնակազմը նույնպես գործեց ժամանակին»,-նշեց Ավետիսյանը և հավելեց, որ մոտ երկու ամիս առաջ տոնավաճառում ոչ աշխատանքային մի օր հրդեհ է բռնկվել, և իրենց հաջողվել է մարել այն՝ մինչ հրշեջների ժամանումը:

«Մենք ունեցել ենք հրդեհ, ինքներս ենք հանգցրել, այդ օրը երկուշաբթի էր, տոնավաճառը չէր աշխատում, դրանից հետո երկու անգամ մարդկանց տարհանման փորձ ենք կատարել, մենք ընդունել ենք նոր աշխատող, նա մարդկանց տեղյակ է պահել, զգուշացրել, սովորեցրել է՝ ով ինչ պետք է անի, ով ջուր բերի, ով որտեղից դուրս գա…»,-ասաց տոնավաճառի տնօրենը:

Մենք զրուցեցինք նաև տոնավաճառի նոր աշխատողի՝ հակահրդեհային անվտանգության գծով տեղակալ Կարեն Ավետիսյանի հետ, որը նույնպես նշեց, որ իրենց առջև դրված խնդիրը կատարել են, իսկ հիմնական նպատակն էր ստուգել իրենց հնարավոությունները, տարհանման ուղիները, ՔՊ կազմավորումների ունակությունները հրդեհաշիջման ժամանակ:

«Ադյունքները շատ դրկան են»,-ընդգծեց Ավետիսյանը:

Նա հավելեց, որ հաջորդ նման վարժանքը նախատեսում են առաջիկայում, այն կլինի օդային տագնապի ժամանակ մարդկանց գործողությունների վերաբերյալ:

Իր հերթին Մալաթիայի տոնավաճառի տնօրենն էլ հավելեց, որ քաղաքապետարանի հետ որոշել են համապատասխան ապաստարանները՝ օդային տագնապ ազդանշանի դեպքում իրենց գործողությունները կազմակերպելու համար:

«Հաջորդ հավաքի ժամանակ պատրաստվում ենք մարդկանց ապաստարաններ տանել, Աստված չանի՝ պատերազմ լինի, որ իմանան՝ որտեղ պատսպարվել»,-նշեց Սամվել Ավետիսյանը:

Եվ իսկապես՝ հատկապես մեր տարածաշրջանում խիստ կարևոր է նաև պատերազմի վտանգին պատրաստ լինել, և նմանատիպ վարժանքները մանավանդ այս տեսանկյունից ավելի են արժևորվում:

Օրվա իրադարձությունը դրական գնահատեց նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի գլխավոր մասնագետ, քաղպաշտպանության հարցերով պատասխանատու Աբրահամ Մարգարյանը: Նա, համագործակցելով Կարեն Ավետիսյանի հետ, պլանավորել ու կազմակերպել էր օբյեկտային վարժանքը, որի անցկացումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ բոլորն իրենց տեղերում են՝ աշխատակիցները հստակ գիտեն իրենց պարտականությունները, ելքերն ու անվտանգության կանոնները:

«Բոլորն իրենց պարտականությունները պատշաճ մակարդակով կատարեցին, տնօրենն էլ ամեն ինչ արել է, որ ամեն ինչ ճիշտ կազմակերպվի: Ես, որպես մասնագետ, դրական եմ գնահատում»,-նշեց Աբրահամյանը:

Այս ամենում ոչ երկրորդական դեր ուներ նաև տոնավաճառի բժշկուհի Աննա Մարտիրոսյանը, որը մանրամասնորեն ներկայացրեց այրվածքների դեպքում առաջին օգնության ցուցաբերման առանձնահատկությունները:

Ուշագրավն այն է, որ հրդեհային իրավիճակներում, փաստորեն, ոչ միայն մարդկային գործոնն է կարևոր, այլև հրդեհաշիջման ժամանակակից սարքավորումների կիրառումը: Նման մի սարք էլ «Սֆերա» անվանումով ինքնաշխատ, այսպես ասած, գունդն է, որը տեղադրված է Մալաթիայի տոնավաճառի տարբեր հատվածներում,

մասնավորապես՝ այն տեղերում, որտեղ էլեկտրական հոսանք կա, հետևաբար և՝ բռնկման մեծ հավանականություն: Սարքն առանց մարդկային միջամտության ինքնուրույն գործում է հրդեհի ժամանակ՝ իրենից արտազատելով փոշի, որը միանգամից հանգցնում է կրակը: Այդ սարքը երեկ էլ օգտագործվեց վարժանքի ժամանակ՝ ցուցադրելով իր արդյունավետությունը:

«Ինքներդ տեսաք, որ մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն: Մեր հիմնական նպատակն այն է, որ հրդեհի հետևանքով ոչ մեկը նույնիսկ մի քերծվածք անգամ չունենա»,-շեշտեց տոնավաճառի տնօրենը:

Մենք զրուցեցինք նաև աշխատողների հետո, որոնք միաբերան պնդում էին, որ տարհանման ժամանակ հանգիստ ու ապահով են իրենց ապրանքների համար. կան տեսախցիկներ, անվտանգության միջոցներ, իրենք գողության կամ վնասման մասին չեն մտածում: Իսկ ինչ վերաբերում է բուն վարժանքին, ապա այն իրենց համար նորություն չէ, ընդհակառակը, շատ տեղին ու ճիշտ են համարում նման վարժանքների կամզակերպումը, քանի որ դրանց միջոցով բարձրացվում է թե՛ իրենց, թե՛ հաճախորդների իրազեկվածությունը, և կարողանում են արագ, առանց հրմշտոցի ու խուճապի կազմակերպել անհրաժեշտ գործողությունները:

Անշուշտ, այսպիսի վարժանքներն անչափ կարևոր են, ինչպես նաև շատ լավ օրինակ են նմանատիպ կառույցների համար՝ հնարավոր սպառնալիքներից ու վտանգներից խուսաափելու, իսկ դրանց առկայության դեպքում՝ պատշաճ կերպով պատրաստված լինելու առումով:

 

«Մալաթիա» տոնավաճառի լրատվական բաժին