Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captֆդդure
A A
Քաղաքականություն

Վաշինգտոնում մի խումբ ադրբեջանցիներ Սպիտակ տան մոտ կոչ են արել բոյկոտել Բաքվում COP29–ը

Հոկտեմբերի 29–ին Վաշինգտոնում մի խումք ադրբեջանցի քաղաքական էմիգրանտներ բողոքի ակցիա են կազմակերպել Սպիտակ տան մոտ՝ կոչ անելով բոյկոտել Բաքվում կայանալիք COP29 կլիմայական համաժողովն Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության պատճառով։

Նրանք նաև պահանջել են, որ Բաքուն ազատի բոլոր քաղբանտարկյալներինհայտնում է Turan.az-ը։

Նշվում է, որ այդ մասին տեղեկություններ են տարածվել սոցցանցերում։ Ակցիայի մասնակիցները պարզել են քաղբանտարկյալների լուսանկարները։

Իրավապաշտպան խմբերի հաշվարկներով Ադրբեջանում 319 քաղբանտարկյալ կա։

COP 29-ի նախաշեմին ԵԽ պատգամավորները կոչ են արել կասեցնել ԵՄ և Բաքվի միջև գազային գործարքը, դատապարտել այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում: Այն նաև կոչ է պարունակում Եվրախորհրդարանին՝ լիագումար նիստում ընդունել բանաձև՝ խստորեն դատապարտելով այլախոհների բռնաճնշումներն Ադրբեջանում։