Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Տևական անձրևները վնասել են նաև Պտղավանի այգիները (տեսանյութ)

Արմեն Զախարյանը Տավուշի Պտղավան գյուղի հաջողված այգեգործներից է, զբաղվում է ինտենսիվ այգիների մշակմամբ: Շուրջ 15 հեկտար տանձի,կեռասի,սերկեվիլի,դեղձի,նեկտարի պտղատու այգիներ ունի: Նաև  տնկարանային տնտեսությամբ  է  զբաղվում ՝ վերարատադրում են հենց  իրենց տնկիները: Դեռ ման­կուց հա­մակ­րել է  հո­ղը, ծիլ ու ծա­ռի հետ աշ­խա­տան­քը։ Այդ սե­րը կա­րե­լի է ա­սել ժա­ռան­գել է գյու­ղատն­տես հո­րից,ով այս ըն­թաց­քում և՛ օ­րի­նակ է ծա­ռա­յել, և՛ խոր­հր­դա­տու  ցան­կա­ցած հար­ցում:

«  Էսի կարմեն սորտնա,արդեն վրեն մի 10 հատ կա,մի տանձը մոտ գալիսա 250 գրամ,էս պահին 2.5 կգ վրեն արդեն բերք կա » ,-ասում է Արմենը:

Նա նշում է, որ պտղատեսակներից տանձի  մշակությունը բավականին բարդ է ,բայց համեմատած այլ մշակությունների՝ շուկայում մեծ պահանջարկ ունի:

« Տանձենու մշակությունը աշխատատար ա,բայց դե շուկայում մեծ պահանջարկ ունի, բնականա ինչը դժվարա ՝ ժողովուրդը չի ուզում դա անի,մենք սովոր ենք չէ հեշտին վազելուն »,-ասում է նա: 

Գյուղատնտեսության վերաբերյալ նրա կարծիքը առաջին հերթին հիմնված է երկարատև փորձի հիման վրա: Ասում է. վաղուց արդեն ժամանակն է, որպեսզի ավանդական մեթոդներից անցում կատարենք ավելի ժամանակակից՝ ինտենսիվ այգեգործության  մեթոդների:

« » Մի քիչ մեր ժողովուրդը հին պապական սորտերն են օգտագործում,գյուղավարի,տնավարի,,բայց արդեն պետքա գնան ժամանակակից մեթոդներով, որ կարողանան շուկա դուրս գալ,մրցունակ լինել շուկայում: Հետո մեր շուկան ես ուսումնասիրել եմ մի քիչ կետով բան չեն առնի ,մի 500դրամ ավել կտան , բայց տեսքը տեղը միրգ առնեն, համը սկզբնական էտքան էլ չեն կարևորում»,-ասում է Արմենը: 

Հայաստանի գյուղական ոլորտում, սակայն, Զախարյանի նման հաջողակները ավելի հաճախ բացառություն են, քան օրինաչափություն։ Հողագործությամբ զբաղվողներին այսպիսի օրինակներն անհասանելի են թվում՝ ֆինանսական ներդրումների, ենթակառուցվածքների ու եղանակային առանձնահատկությունների պատճառով:

« Տարիա լինում վափշե բերք չի լինում , բայց էլի հույսը չենք կորցնում , չէ պտի աշխատես, պտի պայքարես ,որ բիզնեսնա էսօր հաջող գնում, մերը ամենաբարդնա ,բնության հետ գործ ունենք , ծանոթ -բարեկամ չի անցնում »,-ասում է Արմենը: 

Ինչպես ասում են՝ բնության դեմ բոլորս ենք անզոր, եղանակային անբարենպաստ պայմաները Պտղավանի այգիներին ևս վնաս հասցրեցին,առաջին հերթին  չթողեցին ճիշտ ժամանակին պատվաստումներ անել տնկիները,որն անպայման իր ազդեցությունը կունենա շուկայում մրցակից միրգ արտադրելու գործում:

« 15 հեկտար սրսկելը դա մի օրվա գործ չի,5 հեկտարը անում էինք՝ մի քանի ժամից անձրև էր գալիս,սաղ թափում էր,էս երկու տարիա ահավորա ստեղի աղետները, սենց եղանակ ես երևի չեմ էլ հիշում ,որ եղելա,եղանակի վրա էլ հույս դնելու չի »,-նշում է Արմենը: 

Ոլորտում քիչ թե շատ մասնագիտացած այգեգործը խոսում է նաև խնդիրներից և առաջին հերթին առանձնացնում աշխատուժի բացակայությունը:

« Ամենացավալի կողմը հենց աշխատուժնա ,եթե դա չլիներ՝ էլ ավելի կմեծացնեի տարածքները,բայց զուդ դրա խաթեր էսելա շատ,փոշմանել եմ, որ էսքան դրել եմ » ,-ասում է նա:

Նրա մտահոգություններից մեկն էլ այն է, որ գյուղացին կրթված չէ, և գյուղերում չկան խորհրդատուներ: Արմենը ցանկանում է ստեղծել խորհրդակցական կենտրոն և խորհուրդներով կրթել գյուղացուն: Հիմա էլ են շատերը դիմում Արմեն Զախարյանին, ոչ միայն համագյուղացիները, այլ նաև տարբեր մարզերից՝ խորհուրդ ստանալու նպատակով: